ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ

Սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ
14.09.2024 | 20:22

Հարգելի լրատվականներ, երեկ երեկոյան ներկայացվեցին տեղեկություններ նրա վերաբերյալ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ, դրա ավարտից հետո զբաղված է եղել սեփական գույքը ադրբեջանցիներին վաճառելով: Նրանք նաև որոշ դեպքերում փոխհատուցում են ստացել ՀՀ կառավարությունից:

Հրապարակվեցին անուններ, ազգանուններ, կոնկրետ գույքեր, գործարքի չափեր:

Հիշեցնեմ, որ փոխհատուցում ստանալու վերաբերյալ ակնարկել էր նաև ՀՀ 16-րդ վարչապետն իր մամուլի ասուլիսներից մեկում, որը ոչ այլ ինչ էր, քան՝ խոստովանական ցուցմունք:

Բայց վերադառնանք Վարդանի երեկվա լայվին:

Խնդրում եմ լրատվամիջոցներին շարունակել պահել լռությունը, չանդրադառնալ Արցախի ղեկավարների կատարած սույն առերևույթ հանցագործություններին: Հատուկ պետք է ուշադրություն դարձնեն նաև իշխանական լրատվականները, բլոգերներն ու վերլուծաբանները, որովհետև տվյալ դեպքերին ուղիղ կամ անուղղակի մասնակցություն է ունեցել նաև ՀՀ 16-րդ վարչապետը:

Չտրվեք սադրանքներին, պահեք լռություն, դա ձեզ մոտ լավ է ստացվում:

Հյուրերի հետ կարող եք քննարկել մարտի մեկի գործի վերաբացումը, Կիրանցի պատը, Նիկոլի կնոջ հեծանիվն ու ՀՀ պետական բյուջեի հաշվին Չինաստան կատարած վերջին այցը: Առանձին ուշադրություն դարձրեք առաջիկայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին, քաղաքական բանտարկյալներին, ու Սևանի ափին տեղի ունեցած հերթական ահասարսուռ դեպքին, երբ մի խումբ երիտասարդ տղմարդիկ, հրավիրել էին մի խումբ երիտասարդ կանանց լողալու, բայց օղու ազդեցության տակ սկսել էին իրականացնել ակնհայտ անառակաբարո գործողություններ: Այս ու՞ր հասանք:

Չմոռանաք թեմայի վերաբերյալ մեկ-երկու նկար տեղադրել:

Հարգելի լրատվականներ՝ պահում ենք լռություն ու հավատարիմ ենք մնում «Տալդա Հայաստանում» ձևավորված կորպորատիվ էթիկետին:

Սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5325

Մեկնաբանություններ